Ավստրիայի ոստիկանությունը հետաքննում է Կարինտիա դաշնային հողում բանկերից մեկի բանկոմատից մոտ 700 հազար եվրոյի գողությունը։ Քննիչների խոսքով բանկի աշխատակիցը կարողացել էր հմտորեն շրջանցել իր բաժանմունքում տեղադրված սարքի անվտանգության համակարգը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խաբեության բոլոր հանգամանքները դեռ պետք է պարզեն իրավապահ մարմինները, բայց արդեն հայտնի է, որ խաբեբան բանկոմատի գումարային կասսետները լցնելիս իսկական թղթադրամները փոխում էր ստվարաթղթի կտորների հետ, որոնցով լրացնում էր պակասող ծավալը։ Ընդ որում կանխիկ գումար տալու գործարքի ժամանակ բանկոմատը միշտ հաճախորդներին էր տալիս թղթադրամների անհրաժեշտ քանակը, իսկ երբ հերթը հասնում էր ստվարաթղթե կեղծ թղթադրամներին, բանկոմատը պարզապես հայտնում էր, որ բավարար միջոցներ չունի։ Խաբեբան նաեւ աննկատելիորեն խոշոր թղթադրամները փոխում էր մանր թղթադրամներով, երբ քսակները հանձնում էր ինկասսացիայի։
Մեկ տարի շարունակ բանկի մյուս աշխատակիցները կամ հսկիչ ծառայությունները չեն նկատել այս հանցավոր սխեման ։ Իսկ այդ ընթացքում խաբեբան իր գողացած գումարը ծախսում էր խաղատներում։
Այդուհանդերձ, խաբեությունը բացահայտվել էր ներքին ստուգումների արդյունքում, որոնք ձեռնարկել էին գումարի պակասը հասկանալու համար։ Տղամարդը խոստովանել է իր մեղքը ու իր արարքը բացատրել նրանով, որ 2014-ին բանկի կողոպուտի ժամանակ վնասվածք է ստացել, այդ թվում հոգեբանական։ Այն ժամանակ բանկը թալանող հանցագործը կրակել էր նրա վրա գազային ատրճանակից, ինչի հետեւանքով աշխատողը ճակատի մասում այրվածք էր ստացել։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55