ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Վրաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները կասեցնելու դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ բռնությունների համար և Թբիլիսիին սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ…. Խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվեն», - ընդգծել է պետքարտուղարը:Բլինքենը Վաշինգտոնի համերաշխությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին՝ իշխանություններին սպառնալով նոր պատժամիջոցներով։ «Բացի նրանից, որ մենք կշարունակենք երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել ենք, ԱՄՆ-ն այժմ նաև պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցներ», - ասվում է հայտարարության մեջ։Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները հետաձգելու Թբիլիսիի որոշման և ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47