Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2015-2016թ. գնահատման զեկույցը:
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ 2017թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման առաքելություններին: Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական գործընթացը, ինչպես նաև` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է այս տարի իրականացված Պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական արդյունքները, կարևորել է ռազմական համագործակցության, պաշտպանական կրթության և բարեփոխումների բնագավառներում առկա համատեղ ծրագրերի և ձևաչափերի հետագա զարգացումը։
Որպես առաջիկա տարիների պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն՝ նշվել են նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդման, զինված ուժերի քաղաքացիական և հանրային վերահսկողության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։ Պաշտպանական բարեփոխումները և պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայումը կիրականացվեն զինված ուժերը՝ որպես Հայաստանի տնտեսության, կրթության ու գիտության զարգացումը խթանող գործոնի դիտարկման տրամաբանության շրջանակներում։
Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը, ապրիլի սկզբին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում: Բանախոսներն իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ կարևորելով խնդրի կարգավորումը բանակցությունների հիմքում ընկած երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը պատասխանել են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:
Նիստից հետո հայկական պատվիրակությանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրների: Մասնավորապես, հայկական կողմը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի վրա՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման նախօրեին։
Այնուհետև, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը: Ալեխանդրո Ալվարգոնսալեսն աջակցություն է հայտնել նոր ԱԳԳԾ-ով համագործակցության առավել խորացման միջոցառումների իրականացմանը։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55