Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները դեռ շատ կվերլուծվեն, իսկ դրանց հետևանքները երկար զգացնել կտան, սակայն թեմային արժե մեկ այլ դիտանկյունից անդրադառնալ:
Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սիրիական բանակը թվաքանակով բավականին մեծ էր և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, նվազագույն պաշտպանություն ապահովելու սպառազինություն և ռազմական տեխնիկա ուներ: «Սկսած ժամանակակից ՀՕՊ այնպիսի համարգերից ինչպիսին «Պանցիր»-ն է, դեռ չեմ խոսում C-300-երի մասին, վերջացրած հրթիռա-հրետանային այնպիսի համակարգերից, որոնք այսօր էլ ժամանակակից պատերազմներում կիրառվում են` «Ուռագան», «Գրադ», «Դ-20» և այլն: Ռազմական ավիացիան թեև խնդիրներ ուներ, սակայն հարձակվող ուժերի հնարավորությունների պայմաններում, կարելի էր էֆեկտիվ գործածել: Մյուս կողմից ահաբեկչական խմբավորումներն էին, որոնք թեև կիրառում էին տարբեր նշանակության ԱԹՍ-ներ, սակայն դրանք անխոցելի չէին, իսկ հիմնական հարվածային ուժը խոշոր գնդացիրներով պիկապ մեքենաներն էին: Ասադի իշխանության անկման հիմնական պատճառները մի քանիսն էին, սակայն դրանցից կառանձնացնեմ բարոյալքվածությունը, ինչն առաջին հերթին ընդգծված էր բանակի շարքերում: Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ Սիրիայում ինչպե՞ս և ինչո՞ւ էր բարոյահոգեբանական վիճակն այդպիսի վատթար մակարդակում, սակայն փաստ է, որ տարիներով կառուցված բանակը մի քանի օրում կազմալուծվեց: Ես այս մասին շատ եմ խոսում և գրում, որովհետև Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են և դա դրսևորվել է ինչպես 44-օրյա պատերազմի տարբեր փուլերում, այնպես 2021-22 թվականների ադրբեջանական ագրեսիայի օրերին: Քիչ կարևոր է, թե ինչ սպառազինության և ամրությունների է տիրապետում բանակդ, եթե զորքերում բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56