Պրոդյուսեր Զառա Մխեյանը, որը կերծում է՝ հրաշքն ինքներս ենք ստեղծում, կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե հեքիաթ ներկայացումը:
«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացումը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 26-28-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում:Սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։ «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույն զգացմունք է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին, սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով, սերը կյանք է պարգևում, սերն ամենակարող է: Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որով պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները: Տասնյակ համարները, որոնց թվում են գեղասահորդների հուզիչ ելույթներ, ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին: Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթը։ Ներկայացման կոմպոզիտորն Էդգար Գյանջումյանն է:«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգային և մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով: Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին: Սառցե շոուների համար հանդերձանք ստեղծելը բազմաթիվ դիզայներների սիրելի զբաղմունքն է։ Դրանք ստանդարտ չեն, տպավորիչ են և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը։ Այնուամենայնիվ, բեմական կոստյում կարելը դյուրին գործ չէ։ Այն ներկայացումների բեմադրիչի հետ համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ զգեստը պետք է փոխանցի շոու-ծրագրի գաղափարը և հույզերը։Զգեստները իսկական արվեստի գործ են և կարևոր դեր են խաղում սառույցի վրա հեքիաթային աշխարհը պատկերելու գործում: «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 20 վարպետ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել է Էսքիզ, ընդ որում՝ ոչ մեկը։ Էսքիզներն ավելի շատ նման են նկարների, կարերի և ծալքերի համար նշումներ չկան, մնացածն արդեն այլ վարպետի աշխատանք է:Սովորաբար դիզայներները ներշնչվում են երաժշտությունից և երգերի թեմաներից, որոնց ազդեցության տակ էլ ծնվում են առաջին գաղափարները: Ամենադժվարը երևակայությունը և տեխնոլոգիական պայմանականությունները համատեղելն է, որպեսզի արտիստները ոչ միայն բեմում գեղեցիկ տեսք ունենան, այլև կարողանան շարժվել, կատարել ամենաբարդ համարները, ինչը բավականին երկար ճանապարհ է:Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է: Խորհուրդ է տրվում մասնակցել 2 տարեկանից բարձր երեխաներին: Սառցե շոուի լեզուն անգլերեն է:
10:09
10:01
00:00
00:00
15:55
13:45
13:22
13:09
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
15:55 15.06.25
13:45 15.06.25
13:22 15.06.25
00:00 16.06.25
00:00 16.06.25
19:34 14.06.25
13:09 15.06.25
15:46 14.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03