Պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի, այսինքն՝ վարչապետ Փաշինյանի մոտ: Այդ մասին «Հրապարակ»-ին հայտնել է Աղազարյանը։
«Խնդրել եմ պաշտպանիս դիմել գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու՝ ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասել է նա։
Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի և այն ժամանակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում, որով Աղազարյանն անցնում է որպես վկա, նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել էր, հեռախոսում առկա բովանդակությունն էլ հայտնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին․ նա ՔՊ նիստում հրապարակել էր պատգամավորի կողմից հեռախոսով արված նամակագրությունը։
ՔՊ-ից էլ հայտարարել էին, թե Հովիկ Ազարյանին հեռացրել են կուսակցությունից, քանի որ նա «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսք է արել»։
Երեկ էլ դատախազությունից հայտնեցին, թե ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17