Մայիսի 4-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպումը ուղղված էր ջրային ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկի՝ չհաշվառված ջրին առնչվող խնդիների կարգավորման մեխանիզմների քննարկմանը: Աշխատանքային հանդիպման նպատակն էր բարձրացնել չհաշվառվող ջրի նվազեցման ռազմավարության իրազեկման մակարդակը, ներկայացնել չհաշվառված ջրի նվազեցման հետ կապված էներգաարդյունավետության գնահատումը, ջրային ոլորտի հետագա զարգացման միտումները, ինչպես նաև ներկայացնել այն գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանում չհաշվառված ջրի նվազեցմանը: Ողջյունելով ներկաներին՝ Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը նշեց, որ չհաշվառված ջրի ծավալների կրճատման նպատակը շարադրված է հանրապետության ջրային տնտեսության ոլորտում իրականացվող 2-րդ սերնդի բարեփոխումների ծրագրում և ամրագրված է ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարությունում և ֆինանսավորման ծրագրում», ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրներում: Չհաշվառված ջրի խնդրի լուծումը, որպես նախապայման, ներառված է նաև ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից մշակված քաղաքականության զարգացման գործողություններում: Խմելու ջրի արդյունավետ օգտագործման և կորուստների կրճատման խնդիրը ուղղակիորեն կապված է ջրային ոլորտի արդյունավետ կառավարման և կայուն զարգացման հետ:
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56