«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աղազարյանի փաստաբանը երեկ դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: «Խնդրել եմ պաշտպանիս՝ դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասաց Աղազարյանը։ Հիշեցնենք, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում Աղազարյանն անցնում է որպես վկա, եւ շաբաթներ առաջ նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, հետո դրա պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, որը ՔՊ նիստում հրապարակել է դրանք, ապա տպել եւ հանձնել ՔՊ խմբակցությանը` կարդալու։ Դատախազություն դիմելուց առաջ պատգամավորի փաստաբանը գրություններ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանին, պարզաբանում պահանջել՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել հեռախոսը, ինչու է խախտվել Քրդատօրենսգիրքը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված մասնավոր եւ ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Դիմել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեից ԱԱԾ-ն քննչական հանձնարարություն է ստացել՝ պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության ենթարկելու մասին, եթե այո՝ իրեն տրամադրել այդ փաստաթուղթը: Ինչպես նաեւ՝ թե խուզարկության արդյունքում արդյո՞ք ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիքներ, եթե այո՝ ինչ գործողություններ են արվել, միջնորդությամբ դիմե՞լ են գլխավոր դատախազին՝ վարույթ նախաձեռնելու համար, եթե՝ ոչ, ինչու։ Սակայն 2 կառույցից էլ պատասխան չեն ստացել եւ դիմել են Գլխավոր դատախազություն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17