«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի նոյեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ի հետ եւ ձեռք է բերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ։ Այս պայմանագրով Ազգային ժողովն ապահովագրել է 41 մեքենա։ Սա տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը գրիչը ձեռքին եթերում չպակասեցներ ծառայողական մեքենաների քանակը, եւ Ալեն Սիմոնյանն էլ, նրանից ոգեւորված, չգրեր, թե. «ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատելով դրանք: 2018 թ. – 10 ավտոմեքենա, • 2019 թ. – 4 ավտոմեքենա, • 2020 թ. – 3 ավտոմեքենա, • 2021 թ. -17 ավտոմեքենա, • 2022 թ. – 2 ավտոմեքենա, • 2023 թ. – 3 ավտոմեքենա, • 2024 թվականին մեկնարկել է եւս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։ Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց: Կրկին՝ 2018 թ. – 81 մեքենա, • 2025 թ. – 30 մեքենա»: Բայց ԱԺ նախագահի հայտարարությունը, կարծես, հենց իր կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի կարդում, եւ մեկ ամիս հետո 30 ավտոմեքենա ունեցող ԱԺ-ի համար 41 ավտոմեքենայի ապահովագրություն է անում: Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Ազգային ժողովից, որտեղից Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանեց հետեւյալը. «Պայմանն այսպես է. ԱԺ-ն հայտարարում է տենդեռ (նկատի ունի մրցույթ-խմբ.), հաղթողը ճանաչվում է, բայց դա սկսվում է կիրարկվել, երբ գումար ենք դնում, մենք այժմ որեւէ գումար չենք վճարել, իսկ գումարն արդեն կփոխանցվի 30 մեքենայի համար»: Կարճ ասած՝ պայմանագիրը կնքված է, գումարը փոխանցված չէ: Բայց եթե Դավիթ Առաքելյանն իր ԳԱԱ արհեստական կրթություն հիշեցնող դիպլոմը ստանար ավելի վաղ, քան պաշտոնի ստանձնումը, գուցե ավելի խելամիտ լիներ եւ մեքենաները կրճատելուց հետո՝ նոր մնացածը ապահովագրեր»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44