«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) և շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցներ սահմանելու անհրաժեշտությամբ: Զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարևորագույն նախադրյալ: Այդ նպատակով կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը, որի շրջանակներում նշված օրենքում 2024 թ.-ի փետրվարի 29-ի ՀO-90-Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում սահմանվել են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևել յան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի և բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը և ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը: Զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը և կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաև Զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև այդ պաշտոնների վարձատրության գործակիցները՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի և կորպուսի (վարչության) սերժանտի պաշտոնները նախատեսելով որպես «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոններ՝ համապատասխանաբար 9/9 և 9/8 խմբերի պաշտոնային դասակարգումով, իսկ շտաբի սերժանտի պաշտոնը՝ որպես «ավագ» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոն՝ 7/4 խմբի պաշտոնային դասակարգումով: Նախագծի ընդունման պարագայում տարեկան անհրաժեշտ կլինի մոտ 404 մլն դրամ՝ համապատասխան պաշտոնների գործակիցների, դրանց համար կառավարության 2014թ.-ի N 712-Ն որոշմամբ սահմանված հավելումների և կառավարության 2023 թ.-ի N 166-Ն որոշմամբ սահմանված հավելավճարների նախատեսման շրջանակներում, որն իրականացվելու է պաշտպանության նախարարությանն աշխատավարձի ուղղությամբ հատկացված ընդհանուր միջոցների հաշվին, և պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացում չի նախատեսվում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03