ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
«Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, իսկ թուրքերի պարագայում նաև` պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Թուրքիայի Սաքարիա քաղաքում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում խոստացել է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և սիրիական տարածքները (նախկին օսմանյան նահանգները) միացնել Թուրքիային։ Մի պահ, մտորելու համար, հիպոթեթիկ պատկերացրեք մենք էլ Թուրքիայի նախագահի պես, անդրադարձ ենք կատարում Առաջին համախարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և, օրինակ` ի լուր աշխարհի ընգծում ենք մեր երկրի պատմական շարունակականության կարևորությունը և հարգելով ու գնահատելով մեր պատմական ժառանգությունը, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հայտարարում ենք 1918 թվականի մայիսի 28-ին ձևավորված անկախ Հայաստանի (Առաջին) Հանրապետության անմիջական ժառանգորդն ու իրավահաջորդը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ոչ թե «հետխորհրդային երկիր», այլ՝ «նախախորհրդային» երկիր: Այնուհետև, որպես վերոհիյալ հայտարարության տրամաբանական շարունակություն, կրկին ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես 1914-18թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություն, հանդիսանալով 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագրի կողմ, հետամուտ է լինելու Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիայի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ԱՄՆ-ին վերապահված արբիտրաժային իրավասությունների շրջանակում կայացված իրավարար վճռի իրագործմանը: Եթե Առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկիրը ցանկանում է այսօրվա «ձեռքբերումների» ֆոնին սրբագրել իր պարտությունը, ապա կարո՞ղ ենք մենք արդյոք (կրկին` հիպոթետիկ) առնվազն քննարկման առարկա դաձնել մեր` որպես Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով հայրենազրկված ու ցեղասպանված ժողովուրդ, բայցևայնպես` հաղթանակած երկիր, միջազգային իրավունքի ուժով «հասանելիք» հատուցումների ստացման իրավունքը: Չնայած, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս «անհնարինը հնարավոր դարձնելու» փոխարեն սկսելու ենք մենք մեր ներսում վիճարկել մեր իրավունքների իրավունակությունն ու գործունակությունը, չտեսնելով (կամ չտեսնելու տալով) ուրիշների` գոյություն չունեցողը օրակարգ դարձնելու հմուտ քաղաքականությունն ու վարքագիծը»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55