«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Նպատակը հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելն է, մյուս կողմից՝ հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելը: Նախագծի հեղինակները նշում են, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50 տոկոսը: Կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը։ Այդ իսկ պատճառով սպորտի ոլորտին արվող պետական հատկացումները 2018 թ.-ի համեմատ 2023 թ.-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում՝ դրա շրջանակներում մասսայական սպորտին ուղղվող հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ հենց այս թիրախն ունենալով։ Նախարարությունը նշում է, որ 2021 թ.-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը: Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024 թ.-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ՝ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով, և այն գործածել առօրյայում։ Ըստ նախարարության, այս քաղաքականությունը կխրախուսի նաև համապատասխան տնտեսվարողներին՝ ձևավորելով վերջիններիս գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ։ Առաջարկվում է մինչև 300 հազար դրամ տրամադրվող վարկով ձեռք բերել սիրողական դասի հեծանիվ: Վարկի մարման ժամկետն է մինչև 120 ամիս, սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 36 ամիս: Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց են տվել, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55