Կառավարության որոշմամբ, քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորվածներին եւ դատապարտյալներին բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն արդարադատության նախարարությունից անցած տարի հանվեց ու տրվեց ՀՀ առողջապահության նախարարությանը: Ազատազրկվածների առողջապահության կազմակերպումն այժմ իրականացվում է 9 բուժմասերի եւ կենտրոնական քրեակատարողական հիվանդանոցի միջոցով։ Այս մասին գրում է hraparak.am-ը։ Ինչպես «Հրապարակ»-ին ասել է առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը՝ 2024-ին բուժծառայությունից օգտվող 2 հազար 600 ազատազրկված անձ է եղել, մոտավորապես 5 հազար 300 անձի ընթացիկ բուժսպասարկում է կազմակերպվել։ Բուժօգնություն է կազմակերպվել Հեպատիտ C-ով վարակված 221, ՄԻԱՎ վարակ ունեցող 46 դատապարտյալի նկատմամբ։ Ըստ փոխնախարարի՝ ներկայում ՄԻԱՎ վարակակիր 28 անձի նկատմամբ իրականացվում է բժշկական սպասարկում։ Ինչպես նաեւ 2024-ին հաշվառվել է Հեպատիտ B վարակ ունեցող 29 ազատազրկված անձ, որոնցից 10-ի մոտ արձանագրվել է վարակի կառավարման-բուժման անհրաժեշտություն։ Իսկ թե որտեղ են պահվում վարակ ունեցող դատապարտյալները՝ առանձին մեկուսարաններո՞ւմ, թե՞ ընդհանուր՝ փոխնախարարը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա առողջապահության նախարարության տիրույթում չէ։ Հարցի պատասխանը լրատվամիջոցը փորձել է ստանալ արդարադատության նախարարությունից, սակայն մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը չի պատասխանել հեռախոսազանգերին։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55