«Իրավունք». Օրեր առաջ, այսօր այլեւս նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ժամանակավորապես կասեցնում է ՔՊ-ին անդամակցությունը: Սակայն ժամեր անց հանդես եկել շպարգալկայով, թե փոշմանել է իր այդ որոշման համար: Լուրեր եղան, որ պատգամավորը միամտորեն տեղադրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից իրեն ուղարկված «հուշող» տեքստը, հայտարարելով, որ փոշմանել է ու չի հեռանում ՔՊ-ից։ Հանրության համար առնվազն զարմանալի էր, որ Ասլանյանը տեղադրել է այն նամակագրությունը, որտեղ երեւում է, թե ով է իրեն այդ տեքստը «հուշել». Տեղադրել է նույն նամակագրությունը` կտրելով ուղարկողի անունը։ Բայց ահա «Իրավունքին» բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այդ «միամիտ» նամակագրությունից: Մասնավորապես, Ասլանյանի մտերիմները փաստում են, որ պատգամավորը ամենեւին պատահական չէ իր էջում զղջման տեքստ հրապարակել եւ հատուկ նշել, թե ով է դա ուղարկել: Ըստ նույն լուրերի, իր առաջին հայտարարությունից ընդամենը րոպեներ հետո սկսվել է ՔՊ-ականների կողմից պատգամավորի հոշոտման գործընթացը: Նրան տարբեր ձեւերով սկսել են հասկացնել, որ դու այլեւս «տրուպ ես» եւ շատ թանկ ես վճարելու նման հայտարարության համար: Ասում են այն աստիճան են վերջինիս վախեցրել, որ նա մի քանի անգամ վատացել է օրվա մեջ: Իսկ շպարգալկայով տեքստը, նրան մոտ կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ պատգամավորը հեչ էլ միամտաբար չի հրապարակել, այլ դա հրապարակել է, որպեսզի ի ցույց դնի, թե ինչ կարգի ճնշումների է ենթարկվում, որ անգամ պատրաստի զղջման տեքստեր են ուղարկում, որպեսզի չենթարկվող պատգամավորները ուշքի գան»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55