Հունաստանը և Կիպրոսը Եվրամիությանը տեղեկացրել են Սիրիայի հետ բացառիկ տնտեսական գոտի(ԲՏԳ) ստեղծելու Թուրքիայի գաղափարների մասին՝ անտեսելով ծովի այդ տարածքում Կիպրոսի ինքնիշխան իրավունքները։ Այդ մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հույն լրագրողներին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Վարչապետին հարցրել են, թե արդյոք ԵՄ-ն տեղեկացված է Թուրքիայի և Սիրիայի միջև ԲՏԳ-ի վերաբերյալ համաձայնագրի կնքման վտանգի մասին, որը փաստացիորեն Կիպրոսին ծովի այդ տարածքում կզրկի ինքնիշխան իրավունքներից, այն պես, ինչպես անօրինական թուրք-լիբիական հուշագիրը ԲՏԳ -ի վերաբերյալ, որի մասին հայտարարել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ «Նախ, թույլ տվեք հիշեցնել, որ ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության տեսակետից թուրք-լիբիական հուշագիրը անօրինական է և անվավեր»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամն, պատասխանել է Միցոտակիսը և հավելեց. «Ինչպես ես այնպես էլ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը մեր գործընկերներին տեղեկացրել ենք այն քննարկումների մասին, որոնք հայտնի են դարձել Թուրքիայի և Սիրիայի միջև ինչ-որ բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու փաստի մասին՝ անտեսելով անհերքելին՝ Կիպրոսի ինքնիշխան իրավունքները»: Հունաստանը չի ճանաչում Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Անկարայի և Տրիպոլիի կառավարության միջև 2019 թվականի նոյեմբերին կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Այս գոտիները վերաբերում են, մասնավորապես, հունական Հռոդոս կղզուն և Կրետեի արևելյան հատվածին՝ փաստացիորեն զրկելով նրանց սեփական մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքից։ Թուրքիան նաև բազմիցս հայտարարել է, որ հունական կղզիները ոչ շելֆ ունեն, ոչ էլ ԲՏԳ։ Հունաստանն իր հերթին Իտալիայի և Եգիպտոսի հետ 2020 թվականին համաձայնագրեր է կնքել ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ։ Թուրք-լիբիական հուշագրում և հունա-եգիպտական համաձայնագրում ուրվագծված գոտիները հատվում են հենց Հռոդոսի և Կրետեի մոտ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47