Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Էդո-Սարուխ», «Հայր և որդի Հարոյաններ», «Գազ-Պրոպան», «Էդգար ՕԻԼ», «Tիգ գրուպ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։ Հանձնաժողովի հաղորդմամբ, հարուցված վարույթների շրջանակում մասնավորապես պարզվել է, որ «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Զովունի 1, 239 և Արարատի մարզ, Ավշար, Մ․Խորենացու 94, «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Ջրաբեր, Երևան-Սևան մայրուղի թիվ 25 հող, «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ընկերությանը պատկանող ք. Երևան, Հասրաթյան 29/2, Շահումյան 16 փող., 162/2 և Թբիլիսյան խճ. 13/1, «ԷԴԳԱՐ ՕԻԼ» ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Պռոշյան, Գևորգ Չաուշ 13, «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ընկերությանը պատկանող Վայոց Ձորի մարզ, Արենի, գ. Արփի, Երևանյան խճ. 21/4 և ԱՁ Կարեն Ֆամբուկյանին պատկանող ք․ Երևան, Աջափնյակ Թաղամաս, Հասրաթյան 9, 2 և Չաուշի 2 հասցեներում գտնվող բենզալցակայաններում վաճառվում է տվյալ մակնիշի ավտոմոբիլային բենզինին ներակայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանք։ Միաժամանակ հանձնաժողովը նշանակել է 100 266 000 դրամ, 36 774 000 դրամ, 15 019 000 դրամ և 4 461 000 դրամ տուգանք համապատասխանաբար «ՎԻՈԼԵՏԱ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ների նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։ Բացի այդ, 15 019 000 դրամ տուգանք է նշանակվել «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ի նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը և հանձնաժողովի աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար։
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15