Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը:
Գյուղատնտեսության վերականգնման ու վերակառուցման համար Հայաստանում պայմաններ են ստեղծվել 20-րդ դարի 20-ականներին: Հենց այդ ժամանակահատնվածից սկսված իրականացվել են ոռոգման, հողաբարելավման, այգետնկման խոշոր ծրագրեր, որոնց շնորհիվհանրապետության ագրոպարենային ոլորտն աստիճանաբար դարձել է տնտեսության առաջատար ճյուղերից։ Ոլորտի զարգացմանը նպաստել են նաև սննդի և թեթև արդյունաբերությունների ծավալների ընդլայնումը։
ՀԽՍՀ ագրարային ոլորտում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի հետևանքով։ Երկրաշարժի, ԽՍՀՄ-ի փլուզման, Ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտային ուղիների շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում կատարված սխալների և դժվարությունների պատճառով ոլորտում ի հայտ են եկել մի շարք հիմնախնդիրներ։ Մասնավորապես, հողի սեփականաշնորհումից հետո խաթարվել է սպասարկման և ագրովերամշակման համակարգը, լուրջ կորուստներ են ունեցել ենթակաոուցվածքները։ Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, խոշոր հողակտորների մասնատումը լրջորեն արգելակել են արտադրության կազմակերպումը և արդյունավետ տնտեսվարումև ու ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը։ Գյուղատնտեսության և գյուղի զարգացման, երկրի պարենային անվտանգության ապահովման համար ՀՀ Կառավարությունն իրականացնում է պետական աջակցության բազմաբնույթ ծրագրեր՝ օգտագործելով պետական բյուջեի միջոցները, արտաքին փոխառություններն ու դրամաշնորհները։
Ժամեր առաջ վարչապետ Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: Գործադիրի ղեկավարը փաստել է, որ պետք է կանգնել պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի համատեղ ձևավորվի ոլորտի ստրատեգիան:
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են գյուղոլորտում արտադրող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսություների գործունեությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես, գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը և իրացմանը, ինչպես նաև մաքսային վարչարարությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Գյուղմթերքի արտադրման համակարգի բարելավումը պահանջում է հուսալի գործող վերամշակում, վարկեր և ապահովագրություն, շուկաների նկատմամբ ճիշտ կողմնորոշում, տեխնիկական և խորհրդատվական օգնություն: Այս համակարգը չնայած արդեն 10 տարուց ավելի գործում է հանրապետությունում, բայց այդպես էլ չի գտել կենսական դառնալու մեխանիզմներ և կարողանում է գոյությունը պահպանել միայն պետության և միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55