Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսությունը գտնվում է Երևանում՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոսի առաքելությունը։ Մեր նպատակն է, հիմնվելով Հայաստանի և Հորդանանի միջև եղած բարեկամական հարաբերությունների վրա, ավելի ամուր կապեր ստեղծել երկու պետությունների միջև, խթանել գործարար շփումները, առևտուրն ու ներդրումները, գիտակրթական կապերը, զարգացնել զբոսաշրջության ներուժը: Կարևորում եմ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։ Պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հարթակ՝ աջակցելով գործարարներին, ներդրողներին, զբոսաշրջիկներին, ուսանողներին»,- նշել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Արա Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արա Մկրտչյանն ունի ավելի քան 20 տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ, մասնագիտացած է շինարարության, էներգետիկայի, բազմաֆունկցիոնալ ձեռնարկությունների կառավարման գործում: Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թվականին: Այս տարիների ընթացքում Հայաստանի և Հորդանանի միջև ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք երկկողմ համաձայնագրեր, տեղի են ունեցել երկու երկրների ղեկավարների պաշտոնական այցեր:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55