ARM | RUS |

«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին

10.01.25 | 09:02

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ միայն նախկին իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցնող անձինք են կոռուպցիոն ռիսկերի համար կասկածի տակ, այլ նաև կոռուպցիան մերժել խոստացած, բայց խոստումը չպահած այս իշխանությունը։ Պատմությունը ներկայացնենք հիմնավոր. ArmLur.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից։ Նրանք միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Բանն այն է, որ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանը, ով վերջերս մանդատ ստացավ և Ազգային ժողովում փոխարինում է Նարեկ Զեյնալյանին, նախկինում զբաղվելով ագրոքիմիական նյութերի վաճառքով և ներմուծմամբ՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակահատվածում միջամտել է թունաքիմիկատների գրանցման գործընթացին։ ArmLur.am-ի հետ զրույցում նրանք պնդում են, որ Ավետիսյանը, որպես ագրոքիմիական նյութերի ձեռնարկատիրական ոլորտին քաջածանոթ և որպես Վարչապետի խորհրդական, օգտվելով իր նկատմամբ առկա վստահությունից, օգտագործելով ի պաշտոնե իր ազդեցությունը, տարբեր պետական պաշտոնյաների համոզում է, որ հատկապես չինական և հնդկական արտադրության պարարտանյութերը և թունաքիմիկատները անորակ են և վնասակար, իսկ նույն երկրներում արտադրված թունաքիմիկատները նաև առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ։ Արդյունքում՝ չինական և հնդկական ծագում ունեցող ագրոքիմիական նյութերը, Ավետիսյանի ազդեցությամբ, ՍԱՏՄ-ն չի գրանցում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ որևէ գիտական վերլուծություն և հետազոտություն չկա, թե արդյոք չինական և հնդկական թունաքիմիկատները ունե՞ն քաղցկեղածին տարրեր, թե՞ ոչ։ Մեզ անգամ չհաջողվեց գտնել վերջնարդյունք ունեցող գիտական որևէ հոդված կոնկրետ այս թունաքիմիկատների մասին։ ArmLur.am-ին դիմած տնտեսվարողները պնդում են, որ հիվանդությունների առաջացման ռիսկ ունեցող դեղերն անգամ չեն էլ վաճառվում։ Իսկ չինական և հնդկական թունաքիմիկատների դեպքում դրանց հիվանդություններ առաջացնելու ռիսկը հաշվարկված չէ, դա կախված է օգտագործման եղանակից և ժամկետներից։ «Դա արդեն գյուղատնտեսի խղճին է, քիմիկատը ներարկելուց քանի օր հետո ապրանքը շուկա կհասցնի՝ այստեղ քիմիկան վաճառողի մեղքի բաժինը զրո է»,- ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էին քիմակատներ ներկրողները։ Նրանք պնդում էին նաև, որ Ալեքսանդր Ավետիսյանի նկատմամբ բացահայտ արտոնյալ վերաբերմունք է եղել մինչ նրա ԱԺ պատգամավոր դառնալը՝ մասնակցելով թունաքիմիկատներ ներկրող ընկերությունների սեփականատերերի ժողովին։ ArmLur.am-ին պատմեցին նաև, որ «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի» նիստերը չեն կայանում, կայացածներն էլ խոչընդոտվում են, քանի որ Ավետիսյանը, չլինելով նշված հանձնաժողովի անդամ, մասնակցել է նիստերին և ազդել է որոշումների կայացման վրա։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Ալեքսանդր Ավետիսյանը երբևէ չի մասնակցել միջգերատեսչական նիստերին։ Ալեքսանդր Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս նշեց, որ չի մասնակցել այդ ժողովներին։ «Երբևէ չեմ մասնակցել պեստիցիդների գրանցման հանձնաժողովի որևէ նիստի։ Անհասկանալի է, թե որտեղից են դա եզրակացրել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։ Տնտեսվարողները պնդում են՝ Ավետիսյանը մասնակցել է, իսկ 2-րդ կողմի պատասխանը բացասական է, սակայն փաստն այն է, որ որևէ արձանագրություն չկա մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ։ Ավետիսյանը հերքում է նիստերին մասնակցելու լուրերը, սակայն չի հերքում, որ ՍԱՏՄ հաճախ է այցելել։ «Հաճախ այցելել եմ ՍԱՏՄ, և նաև իմ անուղղակի մասնակցությամբ իրականացվել են փոփոխություններ ի նպաստ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր երեխաների առողջության։ Փոփոխությունների առնչությամբ տեսչական մարմնի կապը ևս անուղղակի է»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։ «Ավետիսյանն իր պաշտոնական դիրքը օգտագործում է ի բարօրություն իրեն և/կամ իր մերձավորների, միևնույն ժամանակ արհեստականորեն այլ անձանց համար ստեղծում է ոչ արդար մրցակցային պայմաններ։ Ավետիսյանը, հակառակ իր՝ ընդդեմ չինական և հնդկական արտադրության ագրոքիմիկատների ներկրման «սկզբունքի», իր հետ փոխկապակցված ընկերությունների անունով ներմուծում է չինական արտադրության պարարտանյութեր, բացի այդ համագործակցում է ՀՀ ռուսական ու հորդանանյան արտադրանք ներմուծող կոնկրետ կազմակերպության հետ և իր մերձավորների միջոցով վերավաճառում է նրանց՝ ՀՀ ներմուծված «անվնաս» թունաքիմիկատները»,- պատմում են տնտեսվարողները։ Բողոքը բարձրաձայնող քաղաքացիները հավաստիացնում են, որ այս ամենի մեջ լուրջ ներգրավվածություն ունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով աջակցում է Ալեքսանդր Ավետիսյանին։ ArmLur.am-ը հարցումով դիմել է նաև Արայիկ Հարությունյանին՝ պարզելու, թե նա ինչ ներգրավվածություն ունի այս գործում։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին բացատրեցին․ «Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ներմուծվող, Հայաստանում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, որն իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Տեսչական մարմինն ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մեժելու լիազորություն չունի»։ Ստացվում է, որ Տեսչական մարմինը ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մերժելու լիազորություն չունի, սակայն փաստացի նման գործողություններն իրականացվել են վերը նշված անձանց միջամտությամբ։ «Տնտեսավարողները պետք է ներկրեն այն կազմակերպության արտադրանքը, որը սահմանված կարգով գրանցվել է: Նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատներ չեն կարող ներմուծվել: Անհիմն մերժումները՝ թիրախավորելով որևէ երկրի, բացառվում են: Մերժումներն ունեն հիմք, իսկ Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։ Տնտեսվարողները պնդում են, որ Ալեքսանդր Ավետիսյանը իր մերձավորների մասնակցությամբ այլ ընկերություններից գնում, ապա ավելի թանկ գնով վաճառում է թունաքիմիկատները։ Ավետիսյանի խոսքով՝ առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում չկա իր կամ իր որևէ մերձավորի պատկանող ընկերություն, որը զբաղվում է թունաքիմիկատների ներկրմամբ։ Կա ևս մեկ ընկերություն, որի հետ կապ է ունեցել իր մերձավորներից մեկը, այդ ընկերության գործունեությունը ավելի քան չորս տարի առաջ դադարեցվել է։ Ուսումնասիրության ընթացքում ArmLur.am-ը բախվել է մի շարք խնդիրների, որոնց բացահայտումը կլինի շարունակելի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

19:45

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ...

19:29

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում...

19:03

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

09:48

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի...

09:22

«Ինչո՞ւ էիք թաքցնում կալանավորի մաhը. Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք». Սրբուհի Գալյանը վրդովվեց՝ այդ հարցը լսելով

«Ինչո՞ւ էիք թաքցնում կալանավորի մաhը. Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք». Սրբուհի Գալյանը վրդովվեց՝ այդ...

17:41

Անկանխիկի համակարգ չտեղափոխված թոշակառուների թիվը 15 հազար է. Թորոսյան

Անկանխիկի համակարգ չտեղափոխված թոշակառուների թիվը 15 հազար է....

17:21

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Դոնալդ Տուսկի հետ

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Դոնալդ Տուսկի...

17:17

Արթուր Սարգսյանը գիշերը գալո՞ւ է, դատարանի չհրկիզվող պահարա՞նն է բացելու. Արամ Վարդևանյան

Արթուր Սարգսյանը գիշերը գալո՞ւ է, դատարանի չհրկիզվող պահարա՞նն է բացելու. Արամ...

17:13

ԵՄ-ն «քարտ-բլանշ» է տվել Փաշինյանին, հայ ժողովուրդը սրա հետ չպետք է համակերպվի. Աշոտյան

ԵՄ-ն «քարտ-բլանշ» է տվել Փաշինյանին, հայ ժողովուրդը սրա հետ չպետք է համակերպվի....

16:48

Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը

Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը

16:39

Նոր ջրաղբյուրներ՝ Երևանի համար. Ջրային կոմիտեի նախագահը չնշեց ո՛չ տեղանքը և ո՛չ էլ ծավալները

Նոր ջրաղբյուրներ՝ Երևանի համար. Ջրային կոմիտեի նախագահը չնշեց ո՛չ տեղանքը և ո՛չ էլ...

16:29

Գեղարքունիքի զորամասում զինվոր է մահացել. ArmLur.am

Գեղարքունիքի զորամասում զինվոր է մահացել. ArmLur.am

16:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44