Ինձ համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր ես համարում եմ խաղաղության գործընթացը, ես էլ եմ ինձ համար առաջնահերթ համարում թվայնացումը և երրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Այս մասին Իջեւանում այսօր՝ հունվարի 11-ին, անցկացված խորհրդակցության ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերատեսչությունների առաջնահերթություններին: «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին: Առիթ ունեցել ենք քննարկելու, և ես այդ հարցն էի բարձրացնում հիմնականում ԿԳՄՍ-ի հետ քննարկումներում, թե Իրական Հայաստանի մշակութային գաղափարախոսությունը որն է: Բայց այս հարցը մենք պետք է տանք բոլոր ոլորտներին: Իրական Հայաստանի տնտեսական քաղաքականությունը որն է, սոցիալական քաղաքականությունը որն է, արտաքին քաղաքականությունը որն է: Անապահովության գնահատման համակարգը, որն ընդունեցինք նախորդ օրը, ես համարում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության անապահովության գնահատման քաղաքականությունը, այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ԿԳՄՍ ոլորտում արդեն երևում է, թե մենք ինչ պետք է անենք, պաշտպանության ոլորտում երևում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Պետք է բոլոր ոլորտներով անցնենք և մեր բոլոր քաղաքականություններում այս հարցը պետք է տանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ ընթացքում պետք է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մշակվի և ձևակերպվի որպես ավելի համակարգված քաղաքական գաղափարախոսություն: Նրա խոսքով՝ խոսույթային տնտեսության լծակ է, երբ հակախոսույթով հարվածում են քո տնտեսությանը. «Հետևաբար որպես Կառավարություն, այստեղ էլ պետք է մենք զարգացման խոսույթ ձևավորենք: Մենք որպես քաղաքական մարմին պետք է սրա մասին մտածենք, որովհետև թվերի, գրաֆիկների մի մասը կապված է նրանից, թե մենք ինչ տրամադրություն ենք ստեղծում երկրում»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55