1. Դուք պատասխանատվություն չեք ստանձնում ստեղծվածիրավիճակի համար
Բազմաթիվ մարդիկ իրենց սխալների եւ ստեղծված իրավիճակների համար ճակատագրին են մեղադրում: Եվ միայն քչերն են խոստովանում, որ իրավիճակը, որում հայտնվել են, իրենց իսկ ընտրության արդյունքն է: Կյանքում դա այն հիմքն է, որը հարկավոր է ուղղել՝ հետագայում աճելու համար: Դուք պետք է ընդունեք իրավիճակը, պատասխանատվություն ստանձնեք, դասեր քաղեք, անհրաժեշտ շտկումներ անեք եւ առաջ շարժվեք:
2. Դուք տրվել եք ձեր վախերին
Եթե դուք մեծ գործեր եք անում եւ շարժվում եք դեպի ձեր նպատակները, ապա անպայման կբախվեք իրավիճակների, որոնք կվախեցնեն ձեզ եւ անհարմարություն կստեղծեն: Իսկ ի՞նչ անել նման իրավիճակներում: Առաջ շարժվեք: Հիշե՛ք, վախը, որին երբեմն թույլ ենք տալիս կառավարել մեր կյանքը, իսկապես սարսափեցնող է եւ միանգամայն անպետք: Հատկապես, եթե հաշվի առնենք մի շատ կարեւոր փաստ. վախն ընդամենը մեր երեւակայության արդյունքն է:
3. Դուք շարունակում եք անտեսել ձեր դերը
Այն ինչ փնտրում եք՝ անկախ նրանից, գիտակցո՞ւմ եք դա, թե՞ ոչ, դա զգացողությունն է այն բանի, որ դուք ապրում եք: Դուք պարտավոր չեք բավարարեք մյուսներին: Ընդամենը պետք է գտնեք ինչ-որ բան, ինչին հավատում եք, այն, ինչը կամրապնդի ձեզ եւ կօգնի առաջ շարժվել՝ անկախ շրջապատի գործողություններից եւ կարծիքից: Ավելի լավ է սեփական կյանքն ապրել ոչ կատարյալ, քան ինչ-որ մեկի անթերի կյանքին նմանվող ինչ-որ բան:
4. Դուք սովորել եք բացասականին
Բանն այն չէ, թե ինչպես եք նայում իրերին, այլ այն բանում, թե ինչ եք տեսնում: Ամենամեծ խոչընդոտը, որ պետք է հաղթահարեք, ձեր ուղեղում գոյություն ունեցող արգելքներն են: Եթե դուք չեք վերահսկում ձեր մտքերը, ապա դրանք կվերահսկեն ձեզ: Բացասական մտքերը մոլախոտի են նման: Եթե դուք դրանք արմատախիլ չանեք, նորից ու նորից կաճեն: Այնպես որ՝ ճակատագիրը ձեր ձեռքը վերցրեք: Հավատացեք ինքներդ ձեզ: Ուշադրություն մի դարձրեք նրանց, ովքեր զրկում են ձեզ ինքնավստահությունից: Խուսափեք մարդկանցից, վայրերից, իրերից եւ սովորույթներից, որոնք բացասական երանգներ են մտցնում ձեր կյանք: Մի՛ հանձնվեք:
5. Չեք գնահատում այն, ինչ ունեք
Մի պահ կանգ առեք: Դանդաղ եւ խորը շնչեք: Հիմա արտաշնչեք: Զգացեք ձեր շնչի ամբողջ հմայքը: Եվ ասեք՝ «Շնորհակալություն»: Հնարավոր է՝ այսօր գլխացավով կամ ատամնացավով եք արթնացել, բայց արդեն արթնացել եք: Ավելի լավ օրեր նույնպես ունեցել եք, բայց չէ՞ որ նաեւ ավելի վատ օրեր են եղել: Այսօր դուք չունեք այն ամենը, ինչ ցանկանում եք, բայց ամեն ինչ ունեք՝ առաջ շարժվելու համար: Կյանքը կատարյալ չէ, բայց միանշանակ հիասքանչ է:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55