Նոյեմբերի 12-ին Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է ՀՀ ԶՈՒ համաբանակային 17-րդ սպարտակիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
Նոյեմբերի 7-ից 12-ն անցկացված համաբանակային սպարտակիադայի ընթացքում զինված ուժերի զինծառայողները մրցել են հրաձգություն, ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում մարզաձևերում։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ռազմամարզական միջոցառմանը մասնակցել են նաև ՊԲ զինծառայողները:
Սպարտակիադայի փակման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Շնորհավորելով սպարտակիադայի մասնակիցներին ռազմամարզական միջոցառման ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերելու առթիվ` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սպարտակիադայի նպատակն է առավել բարձրացնել զինծառայողների ֆիզիկական պատրաստության և մարզական վարպետության մակարդակը, բացահայտել բանակի լավագույն մարզիկներին, որոնց հենքի վրա էլ ձևավորվում են ՊՆ հավաքական մարզական թիմերը: Թիմեր, որոնք տարիներ շարունակ միջազգային ամենատարբեր հարթակներում իրենց փայլուն հաղթանակներով ծածանում են հայկական եռագույնը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նաև փաստել է, որ մարզված և սպորտային բարձր ցուցանիշներ գրանցող զինծառայողը զինված ուժերի մարտունակության գրավականն է:
Համաբանակային սպարատակիադայի դրոշի հանդիսավոր իջեցման պատիվը վերապահվել է ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանին, ով ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում իր ստորաբաժանման կազմով դիմակայել է հակառակորդի առաջխաղացմանը և լռեցրել հրետանային ստորաբաժանումների կրակը, ինչպես նաև վնասազերծել է հակառակորդի ուղղաթիռը և այն վթարային վայրէջքի հարկադրել:
Միջոցառումը եզրափակվել է առանձին մարզաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների և ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող ճանաչված թիմերի պարգևատրման արարողությամբ: Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային գավաթների են արժանացել երրորդ հորիզոնականը զբաղեցրած Երևանի կայազորի զորամասերի հավաքականը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հավաքականը և պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրած ՊՆ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմը:




16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44