«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում։ Հերոսից մինչեւ մեղադրյալ այս էպոպեան սկսվեց նախ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից։ Վերջինս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ ազգային հերոսի կոչում էր ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։ Հերոսացումից ընդամենը 2 տարի անց՝ 2022 թվականի մարտին, Փիլոյանը կալանավորվեց՝ կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Հաջորդ «մեղադրյալ-հերոսը» ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այդ նույն պատերազմին առնչվող գործով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին. «Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում շնորհեց 44-օրյա պատերազմի մասնակցության սխրանքների համար: Հիմա նույն Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար: Ինչո՞ւ այսքան տարի հետո նոր նրան մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ է պարզվել: Ի՞նչ հիմքով են հերոսի կոչում շնորհել նրան: Ի՞նչ սխրանքներ է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ հերոսի կոչմանն արժանի: Արդյոք հերոսի կոչումը հետ կկանչվի՞»: Մեր այս հարցերին թերի պատասխաններ են եկել վարչապետի աշխատակազմից, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրությամբ հայցվող քրեական գործին վերաբերող հարցերի հասցեատերը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56