Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը գործելու է իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ոլորտում։ Նորաստեղծ ընկերությունն ունի Legal and Tax Consulting անվանումը: Կազմակերպություններին և անհատներին ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն ընդգրկում են իրավաբանական գործընթացների ամբողջական կազմակերպումը, իրավական խորհրդատվությունը, իրավական վեճերի լուծմանը ներգրավվելը, այդ թվում՝ դատական ներկայացուցչության իրականացումը, ինչպես նաև աջակցություն այլ իրավաբանական և հաշվապահական խնդիրների լուծմանը։ Ընկերությունը պատրաստվում է ամբողջական իրավաբանական ծառայություններ մատուցել քաղաքացիական, վարչական, և քրեական իրավունքի ոլորտներում, վերջինիս պարագայում՝ ներառելով նաև հարկային և տնտեսական բնույթի այլ հանցագործություններին առնչվող քրեական վարույթների շրջանակը։ «Ընդ որում՝ մեր տեղեկություններով ընկերության կանոնադրությամբ սահմանվել է, որ քրեական իրավունքի շրջանակներում առաջարկվող փաստաբանական ծառայությունները վերաբերելու են բացառապես 2024թ. նոյեմբերի 20-ից, այսինքն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատումից հետո ընկած ժամանակահատվածում նախաձեռնված քրեական վարույթներին։ Մեզ հետ զրույցում նորաստեղծ ընկերությունից հաստատեցին այդ հանգամանքը՝ նշելով, որ իրենց նպատակն է զարգացնել պրոֆեսիոնալ մասնագետների թիմի կողմից վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն, որը կօգնի գործընկեր կազմակերպություններին լուծել իրավական, ֆինանսա-հաշվապահական և հարկային բարդ խնդիրները և պաշտպանել իրենց իրավունքները տարբեր ատյաններում։ Տեղեկացրին նաև, որ ընկերությունն արդեն պատրաստ է համագործակցել տարաբնույթ ոլորտներում գործող բիզնեսների և անհատների հետ, ինչի նպատակով իրենց հետ կարող են կապ հաստատել 044-23-00-00 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով»,- գրում է կայքը։
10:29
10:04
09:42
09:14
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47