Ֆրանսիայում կարող է երկարաձգվել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել է 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը BBC-ին տված հարցազրույցում:
«Այժմ շատ դժվար է վերացնել արտակարգ դրության ռեժիմը: Առավել ևս հաշվի առնելով այն, որ մի քանի շաբաթից սկսվելու է նախագահական արշավը, որը ներառում է նաև հանրահավաքներ: Այդ կերպ՝ անհրաժեշտ է պաշտպանել մեր ժողովրդավարությունը»,- հայտարարել է Վալսը:
«Բացի դրանից՝ արտակարգ դրության ռեժիմը նաև թույլ է տալիս մեզ ձերբակալություններ և այլ վարչական միջոցներ կիրառել, որոնք արդյունավետ են… Այսպիսով, այո, հնարավոր է, որ մենք ևս մի քանի ամիս մնանք արտակարգ դրության ռեժիմում»,- նշել է վարչապետը:
Վալսը նաև հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Փարիզում 130 մարդու մահվան պատճառ դարձած 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների նման հարձակումների վտանգը «նվազման միտում ունի»: Բայց վարչապետն ընդգծել է, որ վտանգ կա հայտնվել այնպիսի հարձակումների առջև, ինչպես հուլիսի 14-ին Նիցայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի զոհ դարձավ 86 մարդ: Վարչապետը բացատրել է, որ նման հարձակումների դեպքում խոսքը առանձին անձանց գործողությունների մասին է, որոնք հրահանգներ են ստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով:
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին Փարիզում և երեք անգամ երկարաձգվել է: Հուլիսի 20-ին Ֆրանսիայի սենատը հավանության է արժանացրել երկրի տարածքում վեց ամսով արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամկետի երկարաձգման մասին օրենքի նախագիծը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55