«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է 215 մլն դրամ։ Ծրագրերի մեծ մասն իրականացվել է արհմիության և ընկերության կողմից Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, որն ուղղված է բազմահազարանոց կոլեկտիվի աշխատակիցների սոցիալական աջակցությանը: Մասնավորապես, համատեղ միջոցներն ուղղվել են աշխատակիցների բժշկական ծառայությունների վճարմանը, Սևանի և Լոռու մարզի հանգստյան տներում աշխատակիցների և նրանց երեխաների հանգստի կազմակերպմանը, կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, անվճար ճանապարհորդական տոմսերի տրամադրմանը և այլն։ Բացի այդ, հաշվետու տարում խրախուսանք է տրվել աշխատակիցների ընտանիքներում 74 երեխայի ծնվելու կապակցությամբ, ինչպես նաև 110 առաջին դասարանցիների: ՀԿԵ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը նշում է, որ արհմիության և ընկերության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրերն ուղղված են աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությանը: «Առանձին ծրագրեր ուղղված են աշխատանքային պայմանների բարելավմանը։ Դրանք, անկասկած, նպաստում են կայուն և արդյունավետ աշխատանքին, բարձրացնում են նյութական և սոցիալական ապահովությունը և թիմում ստեղծում են դրական բարոյահոգեբանական մթնոլորտ: Մեր թիմը մեծ է, մարդիկ տարբեր խնդիրներ ունեն ինչպես աշխատանքային գործընթացի կազմակերպման, այնպես էլ անձնական պլանի առումով։ Հենց այստեղ է, որ արհմիությունը, որպես աշխատողների իրավունքների և շահերի պահպանմանն ուղղված կառույց, պարտավոր է արձագանքել և իր անդամների խնդիրների մի մասը վերցնել իր վրա», - նշում է Ա.Մարտիրոսյանը: ՀԿԵ-ի արտաքին ծրագրերի շարքում հարկ է նշել աջակցությունը Ֆիոլետովո գյուղի դպրոցին, Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցին, սպորտային միջոցառումների խթանմանը և մի շարք այլ ծրագրեր: 2024 թվականին արտաքին սոցիալական ծրագրերի շրջանակներում ամենաշատ միջոցներն ուղղվել են Դեբեդ գետի գարնանային վարարումներից տուժած ընկերության աշխատակիցներին՝ Սանահինի բնակիչներին, ինչպես նաև աղետի գոտում հայտնված Լոռու մարզի որոշ համայնքներին աջակցելուն։
17:58
17:44
17:33
17:15
16:55
15:37
15:22
15:04
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18