Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև սերտ համագործակցային հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կնպաստեն երկու երկրների տնտեսական զարգացմանը՝ ինչպես երկկողմ փոխգործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում։ Հանդիպմանը քննարկվել են մաքսային և հարկային փոխգործակցության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 2024թ․ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում համաձայնեցված՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը։ ՊԵԿ նախագահը նաև ընդգծել է ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությունը։ Կողմերի միջև քննարկվել են նաև «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցեր։ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ՊԵԿ ծառայողների համար նախկինում կազմակերպված ռուսերեն լեզվի կարողությունների զարգացման ծրագրերը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55