2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15.523 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասից իր և իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 1․939,029 քմ մակերեսով հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և մտցնել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, որից հետո այն օտարել իրեն և իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
Մասնավորապես՝ Ա.Ս.-ն դպրոցի տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու պատրվակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները:
Դպրոցի տնօրենը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Ա.Ս.-ին հասցեագրված դիմում՝ խնդրելով սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։
Ա.Ս.-ն դիմումն ուղարկել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում և միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն, որ դպրոցի սահմաններից դուրս բերվի նաև ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ դպրոցապատկան ևս երկու հողակտոր:
Արդյունքում, կեղծ գրություն-եզրակացությամբ կազմված նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ և թողարկվել է նոր հատակագիծ, համաձայն որի՝ հողամասի փաստացի մակերեսը կազմել է 11.761,57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15.523 քմ-ի փոխարեն:
Այնուհետև, Ա.Ս.-ն իր և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված, պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված և Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված 3.851,43 քմ մակերեսով հողատարածքից 1.939,029 քմ մակերեսով հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ ձևական աճուրդների միջոցով կազմակերպել է հիշյալ հողատարածքի և դրան միացված հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքների օտարումն իրեն և իր մերձավորներին։
2025 թվականի հունվարի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա․Ս․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), մեկ անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), վեց անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը)։
Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ՝ գրավ և վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և չբացակայելու արգելք:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55