Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը, նշել է, որ Հայոց բանակը մարմնավորում է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մեր ժողովրդի վճռականությունը և վերջինիս` որպես անկախ և ժողովրդավար երկիր գոյություն ունենալու իրավունքը։ Ընդգծել է, որ կազմավորման առաջին իսկ պահից ՀՀ Զինված ուժերը վճռորոշ նշանակություն են ունեցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։ Նշել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում` ընթացիկ բանակցություններում կառուցողական ջանքեր գործադրելով։ Միևնույն ժամանակ արդար և երկարատև խաղաղության հաստատման համար դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը և այդ համատեքստում իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանին աջակցելու վճռական հանձնառության և շարունակաբար ընդլայնվող պաշտպանական համագործակցության համար։ Վկայակոչելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ներկայումս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները՝ դեսպանը հիշեցրել է առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։ Երեկոյի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Հիշատակելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները՝ գնդապետ Ղոնյանն ընդգծել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը։ Շեշտել է, որ Հայոց բանակն եղել և շարունակում է լինել իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքի իրացման երաշխավորը։ Ընդունելությանը տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային, ինչպես նաև՝ ՀՀ Զինված ուժերի օրհներգերը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01