ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը անդրադարձել է Նիկոլ փաշինյանի ասուլիսի թեմաներին: Մասնավորապես, օրհներգը փոխելու վերաբերյալ Փաշինյանի «հիմնավորումներին» ի պատասխան՝ Աշոտյանը նշել է․ «Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը (օրհներգ, Արարատ, զինանշան) թուրքական օպերացիա է»:
«Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը (օրհներգ, Արարատ, զինանշան) թուրքական օպերացիա է։ Նիկոլը օգտագործեց ասուլիսը՝ շարունակելու համար պայքարը Հայաստանի Հանրապետության պետական և ազգային խորհրդանիշների դեմ։
Այս թուրքական դիվերսիան նա և իր խմբակը իրականացնում են ամենաանհավանական ստերով և փուչ հիմնավորումներով։
Ցույց տամ իրենց տխմարությունները՝ օրհներգի փոփոխության օրինակով:
Եվ այսպես, Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը» իր բովանդակությամբ կռվի, արյան և բռնությունների մասին է և ավարտվում է հերոսական մահվան պատվաբերության մասին տողերով։
Մահվան մասին տողերով է ավարտվում նա Շվեդիայի օրհներգը. «Այստեղ, Հյուսիսում եմ ուզում ապրել և մեռնել»։
Իտալիայի օրհներգը էլ ավելի «ագրեսիվ» է։ Այսօրվա աչքով որ նայես տեքստին, առանց պատմություն իմանալու և հասկանալու, կապշես։ Իտալական օրհներգի տեքստը Ավստրիային համեմատում է արյունախում, բայց փետրաթափ եղած արծիվի հետ։ Պատկերացնո՞ւմ եք։ Բայց դա չի խանգարում երկուսին էլ լինել ԵՄ անդամ։
Լեհաստանի օրհներգում գովերգվում և մեծարվում է Նապոլեոն Բոնապարտը, ում բազմաթիվ եվրոպական երկրներում լավով չեն հիշում։ Այլ երկրների օրհներգերում ամենաքննադատված երկիրը Իսպանիան է, ում ուղղակի դատափետում են Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի և այլ լատինաամերիկյան երկրների օրհներգներում։ Բայց սա չի խանգարում նրանց սերտ կապեր ունենալ նախկին մետրոպոլիայի հետ։
Ուստի նիկոլական հիմնավորումները բացարձակ անհիմն են և ուղղակիորեն Թուրքիայի պահանջների քողարկում են»,- իր մեկնաբանությունում նշել է Արմեն Աշոտյանը։
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47