«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«Արդեն 1 տարուց ավելի է` մեսրոպատառ հայերենով բացատրում եմ, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափին և պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձն Արցախ։ Ասում եմ՝ պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումն Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքն այնպես, ինչպես կար մինչև դրա բլոկադան, ու պաշտոնապես հայտարարեք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այս կետերի կատարումը պարտավորվելու դեպքում մենք կապահովենք 9-րդ կետը այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ: Կխուսափե՞ն նոյեմբերի 9-ի բանակցային պրոցեսի վերականգնումից, ուրեմն նույնը կլինի մեր վերաբերմունքը 9-րդ կետի պարտավորությանը: Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով և եթե չկա ԼՂ-ն վերը նշված դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող պարտավորությունը: Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել կամ անխոչընդոտ ճանապարհ» կամ «միջանցք» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։ Իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, որ պատրաստ է տալ «անխոչընդոտ» ճանապարհ։ Հարցնում եմ՝ ինչի՞ դիմաց․ կրկի՞ն միակողմանի, կրկի՞ն առանց մեր շահը պահանջելո՞ւ։ Ինչպե՞ս անվանես այս երևույթը, երբ քեզ հասանելիքը խլել են, քեզ համարում են պարտապան, և դու անգամ մտադրված չես պնդելու և պահանջելու քեզ հասանելիքը։ Ահա սա եմ ես 1 տարի պահանջում ու բացատրում, բայց ակնհայտորեն սրա դեմ պայքարող թուրք - ադրբեջանական ագենտուրան այն նենգափոխում է, որ ոչ ոք չհասկանա, թե ի՞նչ կարող ենք դեռ անել, ինչպե՞ս կարող ենք մենք դեռ բանակցել և խաղաղ բանակցային ճանապարհով փրկել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և, վերջապես, խուսափենք նոր պատերազմից»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47