«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութության համար, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Այսպիսով՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանական քարոզչամեքենան պարտության սլաքներն ուղղում էր զինվորական ղեկավարության կողմը՝ հանրությանը փորձելով համոզել, որ ոչ թե գերագույն հրամանատար Փաշինյանն է կատարվածի մեղավորը, այլ՝ զինվորականները: Սակայն Ջալալ Հարությունյանը, որ պատերազմի գրեթե ողջ ընթացքում ՊԲ հրամանատարն էր, զարմանալիորեն չէր հայտնվել իշխանության թիրախում: Ասում էին, որ պատճառը Փաշինյանի համակրանքն է նրա նկատմամբ, որը ծագել էր 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը ոչ մեկին չի խնայում, ոչ մեկի հանդեպ նվիրվածության ու կապվածության զգացում չունի, միակ արժեքն աթոռն է եւ գալիք ընտրություններին վերարտադրվելու ցանկությունը: Իսկ Ջալալին դատելով՝ նա հույս ունի վերջնականապես փակել պատերազմի եւ պարտության թեման: Մեզ հասած լուրերով` հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44