Հ վարչապետի 2016թ. մարտի 15-ի «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ՔՊ վիճակի համալիր գնահատման 2016 թվականի պլանը հաստատելու մասին» որոշման հավելվածի համաձայն, նոյեմբերի 14-18-ը ՀՀ ԱԻՆ-ի և հանրապետական ՔՊ ծառայությունների ներկայացուցիչների կողմից կիրականացվի ՔՊ վիճակի գնահատում ՔՊ ծառայություններում, մայրաքաղաքի վարչական շրջաններում և կազմակերպություններում: Շտաբային ուսումնավարժությունն անցկացվում է ի կատարումն Երևանի քաղաքապետի 2015թ. դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2016 թվականի հիմնական միջոցառումները կազմակերպելու մասին» համապատասխան որոշման հավելվածի: Վաղ առավոտյան հայտարարված հատուկ ազդանշանով նախ քաղաքապետարանում հրավիրվել է նիստ, որի ընթացքում զեկուցվել է ձեռնարկված միջոցառումների մասին, հստակեցվել են համապատասխան ստորաբաժանումների խնդիրներն ու անելիքները: Նիստը վարել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փրկարարության ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Երևանի ՔՊ ծառայությունները և տարհանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին վարչությունների պետեր, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55