Ս. Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո Աստծո կամոք ազատվում բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Ս. Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից փոքր, անգամ թագավորը, պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից:
Հայ Առաքելական եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55