Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին։
«Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ»: Եվրոպական մի շաք երկրների արտգործնախարարներն այսօրվա հայտարարութամբ պատրաստակամություն են հայտնել նաև ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ պաշտպանելով նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցով արձանագրվել էր պատերազմը դադարեցնելու և խնդիրները լուծելու երկկողմ ցանկությունների և պատրաստակամության մասին: Եվրոպայի այսօրվա հայտարարությունից երևում է, որ պատերազմն այս փուլում և այս ստատուս-քվոյով կանգնեցնելն այնքան էլ իրենց սրտով չէ: Նրանք, ըստ էության, ակնարկել են նաև Ուկրաինայում պատերազմը շարունակելու մասին, քանզի ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համաձայնվի ԵՄ առաջ քաշած պահայմաններով լուծումներին: Ամերիկյան վարչակազմին կհաջողվի՞ արդյոք մոտեցնել Ռուսաստանի և եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները, մի քանի փորձից հետո, դադարի շարունակել խաղաղության հասնելու գործընթացը, և Եվրոպան ստիված լինի միայնակ առերեսվել ուկրաինական պատերազմի ընթացքին ու հետևանքներին։ Հատկապես, որ այդ պատերազմի հարցում Եվրոպան միասնական չէ, և երկրներն ունեն տարբեր շահեր ու ակնկալիքներ: Այդ պարագայում կարող է ընդլայնվել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով եվրոպական այլ տարածքներ: Իսկ պատերազմին հատկացվող և ավելացող ծախսերն ու խորացող սոցիալական պրոբլեմները կհանգեցնեն երկրների հասարակությունների աճող դժգոհությանն ու հնարավոր իշխանափոխությունների: Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է»,- սոցցանցի իր էջում գրել է Զաքարյանը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44