2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի հետևանքով 200-ից ավելի զոհ, 2 տասնյակից ավելի անհետ կորած ու շուրջ 300 տարբեր աստիճանի վնասվածքներ ունեցող ողբերգություն ունեցանք, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Զոհերից շուրջ 3 տասնյակը ՊԲ զինծառայողներ էին, իսկ զոհերի մեջ, առհասարակ, ուժային բլոկի ներկայացուցիչների թիվը 8 տասնյակի էր հասնում: Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո` խրամատներից: Փրկվելով պատերազմից` այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան: Առ այս պահը հանրության մեծ շերտերի համար հստակություն չկա, թե ի՞նչ եղավ այդ օրը` դժբախտ պատահա՞ր, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն կրկնում եմ` հստակություն չկա: Երկրում մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն: 200-ից ավելի մարդ ենք կորցրել ո´չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո´չ էլ, առավել ևս, պատժվածների: Ինչպե՞ս էր ստացվում, որ այդ պահեստի անվտանգությունը մինչև ողբերգությունը իրականացվում էր հատուկ նշանակության ուժերի կողմից ու ինչպես և ում հրամանով, պայթյունից ժամեր առաջ, այդ ուժերն այնտեղից դուրս բերվեցին և ռազմական կարևոր նշանակության օբյեկտը, ըստ էության, թողնվեց բախտի քմահաճույքին: Այդյո՞ք այդ ամենից տեղյակ չէր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ու՞մ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից»:
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55