Օրերս ականավոր դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր, այդ թվում Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր Դմիտրի Մասլեևը ելույթ ունեցավ Երևանում:
Համերգը տեղի ունեցավ փետրվարի 7-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մասլեևի կատարմամբ հնչեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Նրա ելույթը մեծ ոգևորությամբ ընդունվեց երևանյան հանդիսատեսի կողմից: Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը այս ժանրի ամենածավալուն, վառ ու տպավորիչ ստեղծագործություններից է: Այն հանդիսանում է Ռախմանինովի 1900-ականների կոմպոզիտորական արվեստի գագաթը, որն ամփոփում է նրա ստեղծագործական փնտրտուքների այդ շրջանը: Այստեղ Ռախմանինովի ստեղծագործական ինքնատիպ անհատականությունը կրկին արտահայտվում է իր ողջ հզորությամբ և անկրկնելի պոետիկ հմայքով: Մասլեևն աչքի ընկավ փայլուն, վիրտուոզ կատարմամբ, ինչպես նաև նուրբ, քնարական մեկնաբանությամբ: Դաշնակահարին հաջողվեց ունկնդրին հասցնել էմոցիոնալ բարձր լարվածության և գեղագիտական վայելքի գագաթնակետին, ինչից հետո դահլիճում երկար հնչեցին բուռն, հոտնկայս օվացիաներ: Մասլևն ավելի թեժացրեց մթնոլորտը և որպես բիս կատարեց Գրիգ - Գինսբուրգ՝ «Լեռան արքայի քարանձավում» ինքնատիպ, միստիկ ու գրոտեսկային ստեղծագործությունը «Պեր Գյունտ» սյուիտից, որն ուղղակի հրավառության պես փայլատակեց ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:
Դմիտրի Մասլեևը համերգից հետո նշեց.
‹‹Արդեն երկրորդ անգամն եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ նրանով, թե երաժիշտները որքան նրբորեն են զգում մենակատարի մեկնաբանության մտադրությունները և որքան արագ ու նրբացգաց են արձագանքում: Անսահման ուրախ էի կրկին հանդես գալ այս հոյակապ համերգասրահում և հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ: Անհամբեր կսպասեմ հաջորդ ելույթիս››:
Համերգի երկրորդ բաժնում սպասվում էր տիեզերական ճանապարհորդություն՝ երաժշտության և տեսապատկերների միջոցով: Հնչեց Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» մոնումենտալ, ինքնատիպ սիմֆոնիկ սյուիտը՝ բաղկացած 7 մասերից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Արեգակնային համակարգի մոլորակներին, որոնք տեսանելի են Երկրից՝ Մարս, Վեներա Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն: Հոլսթի «Մոլորակներ»-ը Թոփչյանի մեկնաբանությամբ հառնեց որպես մեծ, գունեղ ու կատարյալ սիմֆոնիկ կտավ, որը դեռ երկար կմնա մեծապես տպավորված հանդիսատեսի մտապատկերում: Համերգի հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, Դմիտրի Մասլեևը ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի նորաբաց ‹‹Հարմոնիկ›› սրահում վարպետության դաս և կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացրեց երիտասարդ դաշնակահարի հետ: Մասլեևը հանդիսանում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի դաշնամուրայն ծրագրի ղեկավարը:
Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում: Այս անգամ դաշնակահարը երիտասարդների հետ աշխատեց Ռախմանինովի, Շումանի և Պրոկոֆևի ստեղծագործությունների վրա՝ բացահայտելով կատարողական վարպետության գաղտնիքներ, ոգեշնչելով նրանց ձգտել նորանոր նվաճումների: Մասլեևն ասաց, որ շատ ոգևորիչ էր տեսնել երիտասարդների մեծ հետաքրքրությունը վարպետության դասերի հանդեպ.
‹‹Այս անգամ 5 տեղի համար ունեցանք 17 դիմում, հայտ էր ներկայացվել անգամ Իրանից, ընտրվելու դեպքում դաշնակահարը պատրաստ էր ժամանել Երևան: Տպավորված եմ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակով։ Եվ ամենակարևորը, նրանք մեծ նվիրում ունեն, ‹‹վառվում›› են իրենց գործով և անում են իրենց լավագույնը››:
Երիտասարդ կատարողների համար այսպիսի վարպետության ու մեծության երաժիշտ-կատարողների հետ դասերն ու շփումներն անգնահատելի են: Դիտրի Մասլեևին ներկայացնելիս France Musique-ը նրան որակեց որպես ‹‹Սուպեր-սոլիստ››, իսկ հեղինակավոր The Diapason ամսագիրը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ ելույթը ներկայացրեց որպես ‹‹Մասլեևի տրիումֆ››, որտեղ դաշնակահարը կատարեց Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը ‹‹գլխապտույտ մեկնաբանությամբ և գերազանց վիրտուոզ կատարմամբ՝ զուգորդված նրբագեղ ոճով››:
12:44
12:13
12:02
11:44
11:35
11:13
10:49
10:44
09:46
09:32
09:16
09:01
19:23
19:09
18:47
18:33
09:01
18:25
18:02
11:05
11:44 15.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
11:13 15.10.25
09:46 15.10.25
11:35 15.10.25
09:32 15.10.25
12:02 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02