«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր սահմանադրության հարցը տեւական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։ Ռիսկային են համարել համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելը։ Ճիշտ է` գործող օրենքը թույլ չի տալիս հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնել, սակայն օրենքը փոխելը ժամերի հարց է ՔՊ-ական մեծամասնության համար: Խնդիրն այն է, որ անգամ իշխանության աջակիցները, իմանալով, որ Նիկոլին ձայն տալու հետ միաժամանակ Ալիեւի պահանջը պետք է կատարեն, կնախընտրեն չմասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցողների 50% +1-ը կողմ է քվեարկել: Եվ որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող։ Ի դեպ, հանրաքվեների ժամանակ ձեւավորվում են նաեւ «Ոչ»-ի շտաբներ, որոնք «դեմ»-ի քարոզչություն են իրականացնում, սա եւս կարգավորվում է օրենքով, եւ «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանական ուժերին: Սակայն դա չի խանգարում, որ արտախորհրդարանական ուժերն էլ նույն քարոզչական գծի մեջ հանդես գան, պարզապես եթե խորհրդարանական ուժերը համաձայնում են «Ոչ»-ի շտաբն առաջնորդել, ապա եթերային անվճար ժամանակը, ընտրահանձնաժողովներում տեղերը նրանց են տրվում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17