Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հունվարին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո երկրից արտաքսելու է 2-3 մլն ներգաղթյալի, որոնք խախտել են օրենքը կամ հանցանք են գործել:
«Մենք պատրաստվում ենք հանցագործներին, հանցախմբերի անդամներին, թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին և այս կարգի բազմաթիվ մարդկանց, մոտավորապես 2-3 մլն, վտարել մեր երկրից»,- մեջբերում է The Washinghton Post-ը Թրամփի խոսքերը:
ԱՄՆ նորընտիր նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ մարդկանց գտնվելը Միացյալ Նահանգներում ապօրինի է, ուստի՝ նրանց վտարելու որոշում է կայացրել:
Երբ հարցազրույցը վարող Լեսլի Սթալը Թրամփին հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսելու խոստման մասին՝ միլիարդատերն ասել է, որ ԱՄՆ սահմանի անվտանգությունն ապահովելուց հետո, իր վարչակազմը կզբաղվի երկրում բնակվող, սակայն գրանցում չունեցող ներգաղթյալներով:
Պարբերականը մանրամասնում է, որ սահմանի անվտանգություն ասելով՝ Թրամփը նկատի ունի Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը: Սակայն նախագահն իր խոսքում բացատրել է, որ կարող է պատ կառուցել ոչ թե ամբողջ սահմանի երկայնքով, այլ որոշ հատվածներում միայն:
Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44