Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ այս պահին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության երկու զուգահեռ կան՝ մեկն Ուկրաինայի շուրջ իրավիճակի, մյուսը՝ երկկողմանի հարցերի շուրջ: Այս մասին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: «Մի փոքր պարզ ասած, այսօր մենք ունենք երկու զուգահեռ, բայց, իհարկե, որոշ չափով քաղաքականապես փոխկապակցված ուղի. մեկն ուկրաինական գործերն են, մյուսը՝ երկկողմանի հարցերը»,- ասել է Ռյաբկովը։ Նա նշել է, որ կա ըմբռնում, որ կողմերն առաջնահերթության կարգով կզբաղվեն երկկողմ հարցերի շուրջ երկխոսության զարգացմամբ ու խորացմամբ։
«Ինչ վերաբերում է այլ հարցերին, այդ թվում՝ միջազգային և ռազմավարական կայունության հարցերին, նման հնարավորություն կա, և մենք նախկինում բազմիցս ասել ենք, որ ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը հնարավոր է, երբ ամերիկյան քաղաքականության մեջ տեսանելի փոփոխություններ լինեն դեպի լավը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 18-ին՝ Էր-Ռիադում։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ կողմից՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
10:18
09:36
09:12
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55