Հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին, հյուրերի առջեւ դռներն է բացել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը։ Ռազմակայանի տարածքում լայնամասշտաբ տոնակատարություններ են տեղի ունեցել։ Միջոցառման հյուրերը կարողացել են ծանոթանալ ժամանակակից ռազմական տեխնիկային, գնահատել հատուկ նշանակության ջոկատի զինվորների հմտությունները, ինչպես նաեւ ճաշակել դաշտային խոհանոցի կերակուրները: Ռազմակայանի հրապարակում ցուցադրվել են սպառազինությունների եւ տեխնիկայի նմուշներ։ Այստեղ ներկայացվել են Т-72 տանկը, «Ստրելա-10» հակաօդային պաշտպանության համակարգը, «Գրադը», «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցը, «Շիլկա» ինքնագնաց ՀՕՊ-ը, «Տիգր» զրահամեքենան, հետեւակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչ, ռադիոլոկացիոն կայան եւ մի շարք հրազենային զենքեր։ Ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովը հյուրերին անձամբ մանրամասն պատմել է յուրաքանչյուր ստորաբաժանման մարտավարական եւ տեխնիկական բնութագրերի մասին։ Հյուրերի թվում էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Մոհամադ Նաջաֆին։ Ծրագրի ամենատեսարժան մասը հետախուզական-դիվերսիոն ջոկատի մարտիկների ելույթներն էին։ Ռազմակայանի հյուրերը կարողացան փորձել զինվորի հնդկաձավարով ապուրն ու տաք թեյը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47