Գյուղատնտես Հարություն Մնացականյանը գրում է.
«Մի շատ վատ ինֆորմացիա է հասել ինձ, հիմա ուզում եմ հանրային ձևով ճշտել ու քանի դեռ , ըստ օդում կախված լուրերի, էդ շրջանառվող նախագիծը չի ընդունվել, հնարավորինս հակազդել ու բացատրություն պահանջել։ Լսել եմ, որ նախագիծ է շրջանառում` փակելու համար անասնաբուժական մարզային լաբորատորիաները։ Մենք բոլորս գիտենք, որ անասնապահության վիճակը տարեցտարի վատանում է, իսկ պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն, ըստ օդում կախված լուրերի, մի բան էլ փորձում է ոչնչացնել ենթակառուցվածքները: Բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից` օր-օրի շատացող հիվանդությունների պատճառով: Խոզերի անկման դեպքերը արդեն վաղուց տարածվել են բոլոր մարզերում: Տարբեր հիվանդություններ են արձանագրվում, չենք խոսում, որ արտահանմանը չխոչընդոտենք, բայց դրանից հիվանդությունը չի վերանում: Գյուղացին է մնում մենակ, որովհետև շատ հիվանդությունների պատասխան չեն տալիս, որ փոխհատուցում չտան: Ու այս պատկերի վրա, հիմա էլ որոշել են փակել բոլոր անասնաբուժական մարզային լաբորատորիները, փոխանակ զարգացնելու: Մի քանի քիչ մասնագետներն էլ կմնան անգործ, էլ չասած այլ լուրջ վտանգները։ Էդ պրոցեսը ո՞նց եք պատկերացնում, այդքան փորձանմուշ ինչպե՞ս է կազմակերպվելու տեղափոխել Երևան ու ինչպե՞ս է վերահսկվելու։ Աշխարհում թերևս, բացի խիստ հետամնաց երկրներից, չկա որևէ այլ երկիր, որ նման քայլ անի, որ չունենա տարածքային լաբորատորիաներ»։
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55