«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։
ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1%` 4.3 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից։ Առաջիկայում ակնկալվում են տնտեսական ակտիվության էապես ավելի ցածր տեմպեր, քան արձանագրվել է 2024-ին (կգործի նաև այսպես կոչված բազայի էֆեկտը՝ 2025-ի ցուցանիշները կհամեմատվեն 2024-ի՝ ոսկու վերաարտահանման գործոնի հաշվին արձանագրված բավական բարձր ցուցանիշների հետ)։ Արձանագրվել են խոշոր բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների գծով։ Ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության ծավալներն էականորեն նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության (ոսկու վերաարտահանման) ծավալների էական նվազմամբ։ Իրականում արտահանման, ինչպես նաև արդյունաբերության ծավալների նվազումը սկսել էր դեռևս նախորդ տարվա կեսերից: Սակայն խոշոր բացասական ցուցանիշները սկսում են արձանագրվել, երբ ցուցանիշները համեմատվում են նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածներում արձանագրված բարձր ցուցանիշների հետ։ Արդյունքում այս տարվա առաջին ամիսներին ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման և ներմուծման աճի ցուցանիշները կլինեն բացասական։ Պետական բյուջեի եկամուտների աճը 2025-ի հունվարին բավական բարձր է եղել՝ կազմելով 29.4%, այն դեպքում, երբ 2024-ի նույն ամսվա ցուցանիշն ընդամենը 0.8% էր: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունվարին բյուջեի եկամուտների աճի տեմպը կտրուկ դանդաղել էր։ Հետևաբար, եկամուտների աճի բարձր տեմպը հետագա ամիսներին չի պահպանվի, քանի որ ցածր բազայի առկայությունը հատուկ է եղել միայն նախորդ տարվա սկզբին։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
10:07
09:39
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
09:39 16.10.25
10:07 16.10.25
11:04 16.10.25
10:44 16.10.25
10:40 16.10.25
10:34 16.10.25
11:19 16.10.25
11:28 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02