Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սրբոց Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Վարդանանց խորհուրդը մեծ է, մեծ է ոչ թե որովհետև եկեղեցական տոն է կամ մեծ ճակատամարտի հիշատակությունն է, այլ որովհետև բոլորիս մեջ արթացնում է երկու կարևորագույն, մեր գոյության համար ամենաանհրաժեշտ հասկացություններ՝ հայրենասիրություն և աստվածսիրություն։ 1036 նահատակները հավաքական խորհրդանիշն են այն ամենի, ինչը բոլոր դարերում պակասել է մեզանում և բոլոր ժամանակներում համարվել է գերագույն առաքինություն՝ աստվածսիրություն և հայրենասիրություն։ Վարդանանց խորհուրդն իր բովանդակությամբ մեզ համար դատարկ կլինի, եթե այս երկու հասկացությունները մենք չկապենք իրար և չհասկանանք, որ Վարդանանք այս երկու սրբազնագույն առաքինությունների համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, որով և վկայեցին Քրիստոսին ու իրենց վկայության մեջ միասնական էին։ Սիրելինե՛ր, այս երկու հասկացությունները՝ վկայություն և միասնականություն, լավագույնս բնորոշում են սրբոց Վարդանանց խորհուրդը»։ Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգևոր դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03