Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարության 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, 2021-2024 թվականների արդյունքներով կազմելով միջինում 8,15%: 2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել էր 8,3%, 2022 թվականին՝ 12,6%, 2021 թվականին` 5,8% տնտեսական աճ: 2024 թվականի միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760 555 մարդ: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 203 878 մարդով կամ 36,6 %-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37 882-ով կամ 5,2 %-ով: 2024 թվականի արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 172 ՀՀ դրամ` 2018 թվականի համեմատ աճելով 114 445 ՀՀ դրամով կամ 66,3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով: 2024 թվականի արդյունքներով տարեվերջի գնաճը կազմել է 1,5%, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25,3%։ Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%: Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: 2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին»,- Facebook-ում գրել է նա։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55