Հայ գերիների/ռազմագերիների Բաքվում իրականացվող «դատավարության», նրանց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության և դրանց մեծ սպառնալիքների ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահմյանը։ «Ինչպես տարբեր ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների կամ լրատվամիջոցների դեպքում եղավ, նախ երկրի ներսում նրանց նկատմամբ քարոզչական գրոհ է սկսվում, ապա մեղադրանքներ հնչեցվում լրտեսական գործունեության կամ մեկ այլ դրվագով: Ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգայի ճնշում չկա: Մի օր լրատվամիջոց է փակվում, մի օր ազատ խոսք հնչեցնելու համար մարդիկ են կալանավորվում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, որոնք ինչ-որ ձևով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարության սրընթաց անկումն ու բռնությունների աճը: Մեր տեսանկյունից խնդիրն առավել բարդ է, որովհետև Կարմիր Խաչի միջոցով են տեղի ունենում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հետ տարաբնույթ կապերը, շփումները: Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թե շատ օբյեկտիվ պատկերն այդ կոմիտեի միջոցով է ստացվում», - գրել է նա:
08:09
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35