ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունը․
«Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի՝ հակառակորդի օդուժը ռմբակոծել և վնասել է շինություններ, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ:
ՓԾ անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը: Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք և դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը:
Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են՝ վերականգնելով շենքի վթարված կոմունալ-էներգետիկ համակարգը: Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում և տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաև վնասված մեքենայից տուժածի դուրսբերում:
Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ:
Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումն էր: Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։
Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։ Իսկ հերթական ուսումնավարժությունը ևս մեկ հնարավորություն էր՝ կարևորելու քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը»:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44