Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 և 42-ամյա երկու տղամարդ՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 224 գրամ զանգվածով փաթեթ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են հինգ տղամարդու, որոնցից երկուսը՝ օտարերկրացի, և նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացրել նախաքննական մարմին։ Անձնական խուզարկությամբ Երևանի 38-ամյա բնակչի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 178 գրամ զանգված։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Վեց անձ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Կատարվում է նախաքննություն:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47