«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի իրավապահ համակարգը 2023 թվականից մինչ օրս կոռուպցիայի դեմ պայքարի շոուի շրջանակում թիրախավորել է բացառապես Երեւանի քաղաքապետարանը՝ ստեղծելով այն տպավորությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է միայն քաղաքային իշխանությունների հետապնդմամբ: Քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ ներսում խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում: Քաղաքապետարանի կոմունալի պետի ձերբակալությունը, որ տեղի ունեցավ երեկ, ըստ աղբյուրների՝ համարվել է վերջին կաթիլը: Քաղաքային իշխանությունների ներսում աճում է դժգոհություն, եւ շշուկներ են շրջանառվում, որ քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հակահարձակման անցնելու՝ քաղաքական խաղերի մասնակիցներին հասցնելով հուժկու հակահարված: Ավելին, տեղեկացվում է, որ քաղաքապետը նախորդ օրը հրահանգել է աշխատակազմին, որ իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի կողմից արված յուրաքանչյուր՝ անգամ ամենաչնչին խնդրանքը զեկուցեն բացառապես իրեն՝ կազմելով մանրակրկիտ ցուցակ: Սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է պաշտպանողականից անցնել ավելի ակտիվ գործողությունների: Հիշեցնենք, որ 2023 թվականից սկսած՝ քրեական գործեր են հարուցվել Երեւանի երկու փոխքաղաքապետերի, մի քանի վարչության պետերի, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ: Սակայն վարույթների մեծ մասը գտնվում է անորոշ՝ սառած վիճակում, մինչդեռ այդ գործերով անցնող անձանց շարունակում են ամեն գնով պահել կալանքի տակ: Այս զարգացումները Երեւանի քաղաքապետարանում գնահատվում են ոչ թե որպես իրավական գործընթացներ, այլ որպես քաղաքական ճնշման միջոց, որը կարող է փոխել քաղաքապետարանի հետագա գործողությունների տրամաբանությունը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56