ARM | RUS |

Ես բոլորիդ սիրում եմ, լյոխ լավա լինելու. Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի բանտից (ձայնագրություն)

07.03.25 | 12:09

Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն:

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ փոխանցված ընտանիքի միջոցով

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթվող և հավատով առ Աստված:

Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք:

Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով ցավ ու հուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, և ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթե նույնիսկ հրաժարվում ենք մեր ընտրությունից, դա մեր փոխարեն միշտ անում է մեկ ուրիշը:

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով , իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24 -ը, գիշերը 12 -ը հացադուլի մեջ էի: Սա... բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը:

Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:

Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից:

Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ:

Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի:

Ինձ մեղադրում են ամեն ինչում, ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից ի վեր: Խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են:

Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, և Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է և իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել:

Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզությունից կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:

Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքն Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով... իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:

Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:

Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց, չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:

Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:

Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս հետ:

Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ:

Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից էլ ավելին է պահանջվում: Եվ այդ իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության նկատմամբ պարտքից հետո է, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ:

Եվ վերջինը՝ ի հիշատակ այս սարսափելի հակամարտության բոլոր զոհերի: Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքը. դա քո մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգևոր հիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի քաոսում կամ կկործանվի ջրհեղեղներից կամ ուրիշ աղետներից: Չի կարելի դառնալ ոսկե հորթի ստրուկը: Այդ ամենն արդեն եղել է մարդկության պատմության մեջ: Եկե՛ք թույլ չտանք դրա կրկնությունը և դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժեքների նկատմամբ հավատը մեր ապագայի հիմքն է:

Ուստի հանուն այս հիմնարար արժեքների, հիմնասյուների և պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարևորագույն նշանակություն ունեն, ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչև վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկությունը սկսվում և ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես:

Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին և այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարևոր ողջ մարդկության, ոչ թե միայն մեր ժողովրդի համար:

Եվ վերջինը. ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի՝ ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես: Կոչեմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ:

Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք:

(Շարունակում է հայերեն) Լյոխ լավա լինելու:

Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կանգնած են մեր առջև, մենք կհաղթահարենք դրանք: Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը և իմ ողջ ժառանգությամբ՝ ծնողների, նաև արցախցի տատիկի ժառանգությամբ: Շնորհակալ եմ ձեզ, որ ինձ տվել եք հայ լինելու և իմ հայրենիքը սիրելու այս երջանկությունը»:


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47